Դեմքի խնամք
Գարնանը մաշկը քմահաճ է դառնում
Գարնանը օրգանիզմում վիտամինի պակաս շատ է զգացվում, այդ պատճառով էլ պետք է մաշկին հատուկ ուշադրություն հատկացնել: Գարնան փոփոխական եղանակը բացասաբար է ազդում հատկապես դեմքի մաշկին, ուրեմն այն լրացուցիչ խնամք է պահանջում:
Խորհուրդ է տրվում սկսել սննդից: Սննդակարգի մեջ պետք է ավելացնել բանջարեղենի քանակը: Բացի այդ, ամեն օր 1 անգամ, ուտելուց հետո կարելի է ընդունել պոլիվիտամին: Խոսքը առաջին հերթին A, E, C վիտամինների մասին է:
Եթե Ձեր մաշկը չոր է, գոնե 1 շաբաթ մի լվացվեք: Դրա փոխարեն օրը 2 անգամ դեմքը մաքրեք հավասար քանակությամբ եռացրած ջրի ու կաթի խառնուրդով` 1 ճաշի գդալը բավական է:
Մաշկի վիճակը լավացնում է տաքացրած բուսական յուղով դիմակը: Թանզիֆի կտորը 3-4 անգամ ծալել, թրջել գոլ բուսական յուղի մեջ եւ դնել դեմքի վրա ու թողնել 15 րոպե: Հետո դեմքը մաքրել անձեռոցիկով կամ չոր բամբակով: Այս դիմակը առաջին 4 օրը պետք է անել ամեն օր, այնուհետեւ կարելի է 1 շաբաթվա մեջ 2 անգամ: Մի քանի շաբաթ հետո մաշկի վիճակը կնորմալանա:
Յուղոտ մաշկը այսպիսի խնամք չի պահանջում, եւ զգալիորեն քիչ է արեւից վնասվելու հավանականությունը: Զգայուն մաշկը, որի վրա գարնան արեւից գրգռվածություն է առաջանում, ավելի լավ է մաքրել երիցուկի թուրմով:
Դեռ վաղուց ժողովրդական բժշկության մեջ հիվանդ մաշկը բուժելու լավ միջոց է ծառայել կեչին: Կեչու գարնանային հյութը շատ արժեքավոր վիտամինային միջոց է: Այն պետք է հավաքել մաքուր տարայի մեջ, իսկ երկար ժամանակ պահպանելու համար 500գ հյութին ավելացնում են 100գ սպիրտ ու հերմետիկ անոթներում պահում: Կեչու հյութը կարող է ծառայել որպես գերազանց կոսմետիկական դիմակ` այն կարելի է 2-3 անգամ քսել մաշկին ու թողնել 10 րոպե: Կամ 1 ճաշի գդալ կեչու թարմ հյութը, նույնքան մայոնեզը, 1 թեյի գդալ մեղրը լավ խառնել եւ քսել դեմքին։ Այս դիմակը վերականգնում է չոր մաշկի թոշնածությունը:
06.05.2010 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
